Դեռևս զերծ մնալով խիստ միջոցների կիրառումից՝ Մայր Աթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը և կեղծ ու մտացածին բովանդակությամբ հրապարակային ելույթները, վերադառնալ կանոնական դաշտ։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է։
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին առնչվող թմրամիջոցի ապօրինի իրացման դեպքին, որի հիման վրա վերջինս ձերբակալվել, ապա՝ կալանավորել է։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց 2 ամսով կալանավորել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։
Դատարանի բակում նրա փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն պարզ է, թե ինչ որոշում է կայացնելու դատարանը, հատկապես, երբ միջնորդությունը քննում է դատավոր Մասիս Մելքոնյանը։
Թե ինչու է ձերբակալվել սրբազանը, Բաբայանը չի նշել, սակայն հայտնել է, որ ձերբակալումը կապված չէ ավելի վաղ տարածված ինտիմ բնույթի տեսանյութերի հետ։
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փորձաքննությամբ հաստատվել է՝ տեսանյութում Արշակ արքեպիսկոպոսն է։ Սակայն հարցաքննության ժամանակ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և իր ազգականը հերքել են, թե տեսանյութում իրենք են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ։
«Armenian WikiLeaks» էջը պնդել է, որ տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ու նրա քեռակինն են։